Հնդկաստանի լողափին հայտնվել է Սանտա Կլաուսի՝ 10 հազար պլաստիկե շշերից պատրաստված արձանը

«Ես ցանկանում եմ մարդկանց կոչ անել՝ վերջ դնել պլաստիկի աղտոտմանը...»
hndkastan

Հնդիկ քանդակագործ Սուդարսան Փաթնայիկը Փուրի քաղաքի լողափին ստեղծել Է Սանտա Կլաուսի հսկայական արձանը՝ օգտագործելով 10 հազար պլաստիկե շիշ:

«Ես ցանկանում եմ մարդկանց կոչ անել՝ վերջ դնել պլաստիկով աղտոտմանը: Մարդիկ պետք է միանան ինձ, որպեսզի ի վերջո պաշտպանենք մարդու համար բարենպաստ շրջակա միջավայրը»,-նկարչի խոսքը մեջբերում Է NDTV հեռուստաալիքը:

Քանդակագործին աշխատանքում օգնել են տեղի գեղարվեստի քոլեջի ուսանողները: Փաթնայիկն ընդգծել Է, որ պլաստիկե բոլոր շշերը, որոնք օտագործվել են Սուրբծննդյան այս ինստալյացիան պատրաստելիս, հետո հանձնելու են վերամշակման, եւ դրանցից ոչ մեկը լողափին չի մնալու:

*

*