Հնդկաստանի պատգամավորներից մեկն ընկել է կոյուղու մեջ՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ (տեսանյութ)

Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Ջամնագար շրջանում, որտեղ շրջանային խորհրդարանի ներկայացուցիչը հանդիպման է եղել աղքատ թաղամասերի բնակիչների հետ։
hndkastan-koyughi
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Ջամնագար շրջանում, որտեղ շրջանային խորհրդարանի ներկայացուցիչը հանդիպման է եղել աղքատ թաղամասերի բնակիչների հետ։ Դեպքից հետո կին պատգամավորը լրջորեն վնասվել է եւ տեղափոխվել հիվանդանոց։
Մադամ Պունամբեն հանդիպման էր եկել աղքատ թաղամասերի բնակիչների հետ, որոնց տները քանդման ծրագրի մեջ են ընդգրկվել։ Նրա եւ բնակիչների զրույցի ժամանակ էլ, հենց տեսախցիկների առջեւ, պատգամավորի ոտքի տակ գետինը փլուզվել է եւ նա հայտնվել է  կոյուղում։  Փլուզման պատճառը չի պարզվել, բայց, ամենայն հավանականությամբ, այդ հավտածում հողաշերտը թուլացած է եղել ջրային հոսքերի հետեւանքով։

 

*

*