Հնդկաստանում ռեկորդային ծանր քաշով աղջիկ է ծնվել

Հնդկուհին լույս աշխարհ է բերել Հնդկաստանում ծնված հավանաբար ամենախոշոր երեխային:
hndkastan-khoshor-erekha

Հնդկուհին լույս աշխարհ է բերել 6.8 կիլոգրամ քաշով աղջիկ երեխա, որը, ինչպես բժիշկներն են ասում, Հնդկաստանում ծնված հավանաբար ամենախոշոր երեխան է: Այս մասին հայտնում է BBC-ն:

Փոքրիկի քաշը համապատասխանում է 6 ամսական երեխայի քաշին: Բժիշկները ստուգումներ են անցկացրել՝ պարզելու, թե ինչու է երեխան այդքան խոշոր:

Երեhndkastan-khoshor-erekhaխան ոչ միայն ծանր քաշ ունի, այլեւ հասակն է նորմայից բարձր: Հնդկաստանում երեխաները սովորաբար ունենում են մոտ 50 սմ հասակ, իսկ նրա հասակը 62 սմ է:

Քանի որ խոշոր երեխաներ ունենում են հիմնականում շաքարային դիաբետ ունեցող կանայք, բժիշկները կնոջ մոտ առաջինը ստուգել են շաքարային դիաբետի առկայությունը, սակայն, ի զարմանս բոլորի, ոչինչ չի հայտնաբերվել:

«Մենք թեստի օրինակներն ուղարկել ենք նյութափոխանակության բնածին խնդերների ստուգման համար»,- հայտնել են բժիշկները:

Նշվում է, որ Հնդկաստանում մինչ օրս ծնված երեխաներից ամենախոշորը ծնվել է անցած տարվա նոյեմբերի 15-ին՝ 6.7 կիլոգրամ քաշ ունեցող տղա:

Աշխարհում ամենածանր քաշ ունեցող տղա երեխան ծնվել է Իտալիայում՝ 1955 թվականին: Տղաի քաշը եղել է 10.2 կգ:

*

*