Հնդկաստանում 65-ամյա կինը մայր է դարձել

Երեխայի հայրը 80 տարեկան է։
amenatarec-cnndkan

Հնդկաստանում կինը երկրորդ անգամ մայր է դարձել 65 տարեկան հասակում: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը: Կինն առաջին անգամ ծննդաբերել է ութ տարի առաջ:

Երեխայի հայրը 80 տարեկան է: Այսպիսով, այդ կինը դառնում է ամենատարեց ծննդկանն աշխարհում, որն ինքնուրույն լույս աշխարհ է բերել երեխային: Մինչ այդ բոլոր ռեկորդակիրները ծննդաբերել են արհեստական բեղմնավորման օգնությամբ:

Ծնունդն ընդունող բժիշկները պատմել են, որ մայրն ու երեխան իրենց լավ են զգում, նրանք միանգամայն առողջ են եւ շուտով նրանց դուրս են գրելու հիվանդանոցից:

Վերարտադրության եւ ծննդաբերության մասնագետ դոկտոր Շաբիր Սիդիկիի խոսքով, սա բացառիկ դեպք Է բժշկական պրակտիկայում:

Ներկայում ամենատարեց ծննդկանն է համարվում նաեւ Հնդկաստանի այն ներկայացուցչուհին, որը 2016 թվականին որդի է ունեցել 72 տարեկան հասակում, բայց արհեստական բեղմնավորման օգնությամբ:

*

*