Նախարարի մահվան վշտից 300 հնդիկ է մահացել

Երկրի իշխող կուսակցությունն արդեն խոստացել է փոխհատուցել այն ընտանիքներին, որոնց հարազատները մահացել են կարոտից և տխրությունից:
hndik-nakharar

panorama.am— Հնդկաստանի Տամիլնադ նահանգի նախարարի մահվան վշտից շուրջ 300 քաղաքացի է մահացել: Վեստի.ռու կայքը գրում է, որ նախարարին հիվանդանոց էին տեղափոխել սեպտեմբերի 22-ին տենդի և ջրազրկման ախտանիշներով: Դեկտեմբերի 5-ին նա մահացել է, ինչը շոկային վիճակ է առաջացրել շատ հնդկացիների մոտ՝ հասցնելով նրանց մահվան:

Երկրի իշխող կուսակցությունն արդեն խոստացել է փոխհատուցել այն ընտանիքներին, որոնց հարազատները մահացել են կարոտից և տխրությունից:

Նախարար Ջայարամ Ջայալալիտը սկսել է իր պրոֆեսիոնալ գործունեությունը որպես դերասանուհի: Նա մեծ ճանաչում է  ձեռք բերել՝  նկարահանվելով ավելի քան 100 ֆիլմում, այնուհետև որոշել է քաղաքականությամբ զբաղվել: Նա երեք անգամ հաղթել էր Տամիլնադ նահանգի գլխավոր նախարարի ընտրություններում:

*

*