Հնդիկ միլիարդատերը խրախուսում է աշխատակիցներին՝ բնակարաններ ու մեքենաներ նվիրելով

H.K. Exports հնդկական ընկերության սեփականատերը հայտնի է ոչ միայն իր կուտակած միլիարդներով, այլև՝ առատաձեռնությամբ:

Ալմաստների արտահանմամբ զբաղվող H.K. Exports հնդկական ընկերության սեփականատեր Սավջի Դհոլակիան հայտնի է ոչ միայն իր կուտակած միլիարդներով, այլև՝ արտասովոր առատաձեռնությամբ:
Այն եղանակները, որոնցով ղեկավարը խրախուսում է իր աշխատակիցներին, նախանձելու առիթ կտան շատերին:

Ինչպես նշում է AdMe.Ru-ն,  վերջերս ալմաստային կայսրության ղեկավարը լավագույն աշխատողներին շնորհել է խոշոր նվերներ՝ ոսկերչական զարդերի, մեքենաների ու բնակարանների տեսքով: Իհարկե, նմանատիպ միջոցներ կիրառելի է այլ խոշոր ընկերությունների դեպքում ևս, սակայն ոչ այն ծավալով, որով դա անում է Սավջի Դհոլակիան: Նշվում է, որ նվերները միաժամանակ ստացել են  հարյուրավոր աշխատակիցներ:

 Պարզվում է՝ սա հնդիկ միլիարդատերի առատաձեռնության առաջին փորձը չէ. անցած մի քանի տարվա ընթացքում միլիարդատերն իր աշխատակիցներին նվիրել է 400 բնակարան և 1.260 մեքենա: Եվ սա դեռ միայն սկիզբն է. առաջիկա 5 տարվա ընթացքում նա մտադիր է մեքենայով ու բնակարանով ապահովել ընկերության բոլոր աշխատակիցներին:

*

*