Հնդիկ 2 դերասաններ ֆիլմի նկարահանումների ժամանակ թռել են ջուրն ու խեղդվել

Կասկադյորները փրկարար բաճկոնակներ չեն ունեցել...
khehdvel

Ուդայ եւ Անիլ ստեղծագործական կեղծանուններով հայտնի երկու հնդիկ դերասանները եւ կասկադյորները, որոնք երկուշաբթի օրը կորել Էին  ֆիլմի դրվագի նկարահումների ժամանակ, որտեղ ուղղաթիռից թռել Էին ջուրը, խեղդվել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «The Times of India» թերթը:

Ողբերգությունը տեղի Է ունեցել Քառնաթաքայի նահանգի Բանգալուր քաղաքից 35 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ջրամբարում: Ուդայը եւ Անիլը, որոնք խաղում Էին բացասական հերոսների դերեր, մասնակցում Էին հարավհնդկական կինոյի աստղ Դունիա Վիջայի կատարմամբ գլխավոր հերոսի հետ գոտեմարտի տեսարանին: Ըստ սցենարի Վիջայն ուղղաթիռում  կռվել Է «չարագործների» հետ, ինչից հետո բռնել Է նրանց օձիքներից եւ նրանց հետ միասին թռել ջուրը:

Ինչպես հայտնել Է նկարահանման խումբը, Վիջայի հագին փրկարար բաճկոնակ Է եղել, եւ նա բարեհաջող հասել Է ափ: Իսկ ահա նրա երկու «ախոյանները» այդպես Էլ դուրս չեն եկել ջրից. կասկադյորները փրկարար բաճկոնակներ չեն ունեցել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները