Հիտլերի կարմիր հեռախոսը վաճառվել է 243 հազար դոլարով

Աճուրդի տան ներկայացուցիչները նշել են, որ հեռախոսը, այսպես ասած, զենք էր զանգվածային ավերվածությունների իրականացման համար:
hitler-achurd

 

Նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերի՝ Երկրոդ համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառած կարմիր հեռախոսը ամերիկյան Մերիլենդ նահանգում տեղի ունեցած աճուրդում վաճառվել է 243 հազար դոլարով: Գնորդի անունը չի հաղորդվում: Հեռախոսը գնահատվել է 200-ից 300 հազար դոլար: Լոտի մեկնարկային գինը կազմել է 100 հազար դոլար:

Աճուրդի տան ներկայացուցիչները նշել են, որ հեռախոսը, այսպես ասած, զենք էր զանգվածային ավերվածությունների իրականացման համար: Դրա միջոցով է պատերազմի ժամանակ Հիտլերը հրամաններ արձակել, որոնց հետեւանքով բազմաթիվ մարդիկ են սպանվել:

Հեռախոսը գտնվել է Բեռլինում՝ Հիտլերի բունկերում 1945 թվականին: Նույն տարավ մայիսին՝ Հիտլերի ինքնասպանությունից հետո, խորհրդային զինվորականները սարքը նվիրել էին կապի բրիտանացի սպա Ռալֆ Ռեյներին: 1977 թվականին նա մահացել է, իսկ հեռախոսը ժառանգությամբ անցել է որդուն՝ Ռեյնուլֆին:

*

*