Hermes-ի պայուսակն աճուրդի ժամանակ վաճառվել է ռեկորդային գնով

Նախորդ ռեկորդը նույնպես պատկանում էր Hermes-ի պայուսակին: Անցած տարի հունիսին այն վաճառվել է 221 հազար ԱՄն դոլարով:
hermes-bag

Hermes ֆրանսիական նորաձեւության տան ադամանդներով զարդարված պայուսակն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով՝ 2,32 մլն հոնգկոնգյան դոլար (մոտ 300 հազար ԱՄՆդոլար): Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Christie’s աճուրդի տան կայքը:

Կոկորդիլոսի կաշվից Himalaya Niloticus Crocodile Diamond Birkin պայուսակի մոդելը ձեռք է բերել անհայտ գնորդ, որը գնումը կատարել է հեռախոսով: Մասնագետները կարծում էին, որ 2008 թվականին արտադրված մեծ պահանջարկ վայելող հազվադեպ մոդելը կվաճառվի ոչ պակաս քան 2 մլն հոնգկոնգյան դոլարով:

«Սա ռեկորդային գին է, որն աճուրդի ժամանակ վճարվել է կանացի պայուսակի համար»,- France Presse գործակալությանը հայտնել է Հոնգկոնգում Christie’s աճուրդի տան ներկայացուցիչ Բինգլ Լին:

Նախորդ ռեկորդը նույնպես պատկանում էր Hermes-ի պայուսակին: Անցած տարի հունիսին այն վաճառվել է 221 հազար ԱՄն դոլարով:

*

*