Աշխարհում ամենափոքր գիշերային ակումբը տեղ է զբաղեցրել հեռախոսախցիկում (տեսանյութ)

․․․ստացված եկամուտները հատկացվում են բարեգործությանը։
gisherayin-akumb

Մեծ Բրիտանիայի Քինգսբրիջ քաղաքում հին հեռախոսախցիկը վերածել են փոքրիկ գիշերային ակումբի: Տեղական խորհուրդը այն գնել Է հեռահաղորդակցական ընկերությունից, եւ այժմ «հաստատությունից» ստացվող բոլոր եկամուտները հատկացվում են բարեգործությանը։ Այս մասին տեղեկացնում է BBC-ին:

Հեռահաղորդակցական ընկերությունն այդ կերպ օգտագործման Է տվել արդեն 5 հազար հին խցիկ. շարժական հեռախոսների երեւան գալուց հետո դադարել են դրանցից օգտվել ըստ նշանակության: «Դուրս գրված» խցիկներից որոշները դարձել են փոքրիկ գրադարաններ կամ պատկերասրահներ, բժշկական կետեր, իսկ մի մասն Էլ՝ մթերային խանութներ:

*

*