Աշխարհի ամենակեղտոտ վայրը

Աղտոտվածության պատճառը պլաստիկի արտադրության կտրուկ աճն է անցյալ դարի երկրորդ կեսին։
henderson-axb

Խաղաղ օվկիանոսի Հենդերսոն ոչ մեծ անմարդաբնակ կղզին դարձել Է մոլորակի ամենակեղտոտ վայրը: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հետեւում Է ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի  հրապարակած զեկույցից:

Փաստաթղթի համաձայն, որը համատեղ պատրաստվել է Թասմանիայի համալսարանի եւ Մեծ Բրիտանիայի թռչունների պաշտպանության թագավորական ընկերության մասնագետների կողմից, Հենդերսոն անմարդաբնակ կղզում, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում՝ Նոր Զելանդիայի եւ Լատինական Ամերիկայի ափերի միջեւ, գրանցվել է մեկ քառակուսի մետրի վրա աղբի ամենամեծ կուտակումը: Մասնագետների հաշվարկների համաձայն, աղտոտման խտությունը մեկ քառակուսի մետրի վրա կազմում է 671 օբյեկտ: Կղզու տարածքը կազմում է 4,3 հեկտար:

Ուսումնասիրողները պարզել են, որ օբյեկտների ընդհանուր թիվը, որոնք հայտնվել են կղզու վրա, հասնում է մոտավորապես 37,7 միլիոնի: Աղբի ընդհանուր զանգվածը, մասնագետների գնահատումներով, կազմում Է 17,6 տոննա: Դրա հետ մեկտեղ 10 մետր լայնությամբ լողափին հայտնվում է օրական միջին հաշվով 27 նոր օբյեկտ:

Հրապարակման հեղինակներն ընդգծում են, որ աղտոտվածության պատճառը պլաստիկի արտադրության կտրուկ աճն է անցյալ դարի երկրորդ կեսին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

*

*