Հայաստանն աշխարհի ամենաերջանիկ երկրների շարքում զբաղեցրել է 116-րդ տեղը

․․․զիջելով Բուրկինա Ֆասոյին (115-րդ) եւ առաջ անցնելով Իրանից (117-րդ) ։
hayastan-odaparik

Ֆինլանդիան երկրորդ տարին անընդմեջ գլխավորել Է աշխարհի ամենաերջանիկ երկրների World Happiness Report վարկանիշային ցանկը, որը հրապարակվել Է մարտի 20-ին: World Happiness Report զեկույցում գնահատվում են աշխարհի 156 երկրներ եւ հաշվի են առնվում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են՝ կյանքի սպասվող տեւողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան եւ այլն:

Ամենաերջանիկ երկրներ են՝ Դանիան, Նորվեգիան, Իսլանդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Կանադան եւ Ավստրիան:

 Հայաստանը (116-րդ) գտնվում է Բուրկինա Ֆասոյի (115-րդ)  եւ Իրանի (117-րդ) միջեւ: Մեր հարեւաններից Թուրքիան 79-րդն է, Ադրբեջանը 90-րդը, Վրաստանը՝ 119-րդը։

Ամենաապերջանիկ երկրներն են՝ Հարավային Սուդանը (վերջին՝ 156-րդ տեղը), Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը (155-րդ), Աֆղանստանը (154-րդ), Տանզանիան (153-րդ), Ռուանդան (152-րդ) Եմենը (151-րդ) եւ Մալավին (150-րդ տեղը)։

*

*