Աղջիկն ամենուր շրջում Է հարսանեկան զգեստով՝ փորձելով իրեն փեսացու գտնել

Այժմ նա պլանավորում է հարսանեկան հանդերձով մեկնել Փարիզ եւ Իսրայել:
harsanekan-zgest

Նյու Յորքի բնակչուհին որոշել է շրջել հարսանեկան զգեստով, որպեսզի փեսացու գտնի: Այդ մասին հայտնել Է Inside Edition-ը: Աղջկա խոսքով՝ այդ գաղափարը իր գլխում ծագել է, երբ ընկերուհիները պատմել են համացանցում անհաջող ծանոթությունների մասին:

Համացանցում պատվիրելով հարսանեկան զգեստ եւ քող, աղջիկը ձեռնամուխ է եղել իր պլանի իրագործմանը. զգեստը հագին գնացել է խանութ:

Այժմ նա պլանավորում է հարսանեկան հանդերձով մեկնել Փարիզ եւ Իսրայել: Աղջիկը պնդում է, որ իր մտահղացումն արդեն պտուղներ է տալիս: Նա մի քանի ժամադրության է գնացել եւ պլանավորում է շարունակել որոնումները:

*

*