Ավստրալիայում արքայազն Հարին ու Մեգան Մարքլը ստացել են իրենց առաջնեկի առաջին նվերները

Արքայական զույգի առաջնեկը կծնվի 2019-ի գարնանը:

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը, Ավստրալիայում շրջագայության ժամանակ առաջին նվերն են ստացել իրենց առաջնեկի համար. այն մասին, որ Սասեքսի դքսուհին հղի Է, նախօրյակին պաշտոնապես հայտարարել Է Քենսինգթոնյան պալատը։

Ավստրալիայի գեներալ-նահանգապետ Փիթեր Քոսգրովը դքսուհուն նվիրել է փափուկ խաղալիք՝ մայր կենգուրու, որը փորի պարկի մեջ պահում է ձագին, իսկ դուքսին փոխանցել է երեխայի ուգի կոշիկներ:

Հիշեցնենք, որ արքայական զույգի առաջնեկը կծնվի 2019-ի գարնանը:

*

*