Պետք է համբուրվել, որքան շատ` այնքան լավ

Հուլիսի 6-ը Համբույրի միջազգային օրն է
hambuyr

Հուլիսի 6-ը Համբույրի միջազգային օրն է: Այն առաջին անգամ նշվել է Մեծ Բրիտանիայում: Հենց այնտեղ  XIX դարի վերջին որոշվեց, որ համբույրն այնպիսի կարեւոր, անփոխարինելի եւ հուզիչ երեւույթ է, որ չի կարելի հատուկ օր չնվիրել դրան:  Տոնը նշելու միակ պայմանն այն է, որ պետք է համբուրվել, որքան շատ` այնքան լավ:

Այսօր համբույրի օրը նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում, կազմակերպվում են տարբեր մրցույթներ:

Ամենաերկար  համբույրը գրանցվել է 2005 թվականին, երբ Մեծ Բրիտանիայում բնակվող մի զույգ համբուրվել է 31 ժամ 30 րոպե: Այնուհետեւ, 2009 թ. Սուրբ Վալենտինի օրը գերմանացիներ Նիկոլա Մատովիցն ու Քրիստինա Ռեյնհարթը նոր ռեկորդ են գրանցել՝ համբուրվելով 32 ժամ: Էկկաչայ եւ Լակսանա Տիրանարատներն էլ 2013թ. համբուրվել են 58 ժամ 35 րոպե եւ 58 վայրկյան:

*

*