Ի՞նչ գույնի հագուստ չի կարելի կրել առաջին հանդիպմանը. հոգեբանների խորհուրդը

Գիտնականերն ուսումնասիրել և պարզել են, թե ինչ գույների հագուստներ ընդհանրապես չարժե հագնել առաջին հանդիպման ժամանակ:
inch-hagnel

Ռոմանտիկ առաջին հանդիպմանը պատրաստվողներին մասնագետները խորհուրդ են տալիս, թե ինչպես անել, որ իրենցով հետաքրքրված մարդուն չվանեն, քանի որ ինչպես մի անգամ ասել է Կոկո Շանելը «Երբեք երկրորդ հնարավորությունը չեք ունենա առաջին տպավորություն թողնելու»:

Գիտնականերն ուսումնասիրել և պարզել են, թե ինչ գույների հագուստներ ընդհանրապես չարժե հագնել առաջին հանդիպման ժամանակ: Որքան էլ տարօրինակ է, բայց առաջին տեղում նարնջագույնն է: Թեև այն համարվում է դրական գույն, այնուհանդերձ անձնական ընկալման մեջ այն ասոցացվում է ինչ-որ «էժանագին» բանի հետ: Գուցե նման ընկալմանը նպաստում է այն հանգամանքով, որ կոմունալ ծառայությունների և ճանապարհաշինարարների բաճկոնները նարնջագույն են:

Երկրորդ տեղում դեղին գույնն է, թեև այն պայծառ, արևային և ուշադրություն հրավիրող գույն է, այնուամենայնիվ մարդկանց մեծամասնությունը այն կապում է եսասիրության և դավաճանության հետ:

Այսպես ասած՝ «կասկածելի» գույների երրորդ տեղում շագանակագույնն է: Հոգեբան Ջուդի Սկոտ Քեմիսի կարծիքով, մարդիկ ենթագիտակցորեն այդ գույնը կապում են մանրախնդրության, ձանձրույթի և կանխատեսելիության հետ, ինչը ռոմանտիկ հանդիպման համար պարզապես աղետալի է։

*

*