Գործազուրկ սիբիրցուց 10 մլն ռուբլի եւ 100.000 դոլար գողացողները ձերբակալվել են

Ոստիկանության եւ հատուկ ծառայությունների աշխատակիցների ջանքերով երկու մարդ ձերբակալվել է...
dzerbakalutyun-ZU
Ոստիկանության եւ հատուկ ծառայությունների աշխատակիցների ջանքերով երկու մարդ ձերբակալվել է՝ վերջերս տեղի ունեցած աղմկահարույց գողությունը կատարելու կասկածանքով։
Նովոսիբիրսկում հուլիսի 7-ին տեղի ունեցած դեպքը հարուցել էր շատերի զարմանքը, քանի որ կողոպտել էին մի գործազուրկի՝ տանելով 10 մլն ռուբլի եւ 100 հազար դոլար։ ։

Ձերբակալվածները 25 եւ 27 տարեկան են։ Նրանք տեղեկանալով, որ տղամարդը գումարը տանում է բանկ, նախապատրաստվել եւ թալանել են։ Նրանք խոստովանական ցուցմունք են տվել։ Խուզարկության ժամանակ նրանց մոտ հայտնաբերվել է գումարի մի մասը։ Մյուս մասով, ենթադրաբար, ինչ-որ գնումներ են կատարել, որոնք նույնպես հայտնաբերվել են նրանց վարձակալած բնակարանում։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները