Գորիլլայի վանդակն ընկած երեխայի ծնողներով սկսել է հետաքրքրվել ոստիկանությունը

ԱՄՆ-ում կրքերը չեն հանդարտվում օրերս կենդանաբանական այգիներից մեկում տեղի ունեցած միջադեպից հետո։
gorilla

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել Միացյալ Նահանգների Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի կենդանաբանական այգում Հարամբե անունով գորիլլայի սպանության գործով:

4-ամյա երեխան արգելապատնեշի վրայով բարձրացել եւ ընկել էր հազվագյուտ տեսակի գորիլլայի վանդակը, ինչից հետո կենդանաբանական այգու աշխատակիցները ստիպված էին գնդակահարել 17-ամյա գորիլային: Երեխան թեթեւ վնասվածքներ էր ստացել:

Ոստիկանությունից հայտնել են, որ հետաքննության թիրախում երեխայի ծնողներն են, եւ ոչ կենդանաբանական այգու անվտանգության հարցը եւ տեղի աշխատակիցների գործողությունները:

Կենդանաբանական այգու տնօրինությունը պնդում է, որ երեխան շատ լուրջ վտանգի տակ էր եւ իրենք այլ ելք չունեին: Ամեն դեպքում, կենդանիների պաշտպանները մեղադրել են այգու աշխատակիցներին անզգուշության համար:

Համացանցում մեծ քննադատության են արժանացել երեխայի ծնողները, որոնք իրենց մեղքը կատարվածում չեն տեսնում: Տղայի հայրը, ինչպես արդեն հայտնի է դարձել, ունի մի քանի դատվածություն։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները