Գորիլլայի վանդակն ընկած չորսամյա տղայի հայրը մի քանի դատվածություն ունի

Երեխայի հայրը, որը մի քանի անդամ դատապարտվել է գողության եւ ավազակության համար, հայտարարաել է...
gorila

ԱՄՆ-ի Օհայո նահանգի Ցինցինատ քաղաքի կենդանաբանական այգում գորիլլայի վանդակն ընկած երեխայի ծնողները կատարվածում իրենց մեղքը չեն ընդունում։

Չորս տարեկան տղայի հայրը, որը մի քանի անդամ դատապարտվել է գողության եւ ավազակության համար, հայտարարաել է, որ «այդ տարիքի երեխաներն ամեն տեղ էլ բարձրանում ենե։

Ամերիկյան լարտվամիջոցների փոխանցմամբ, մայրը նույնպես չի կարծում, որ կատարվածը ինչ-որ արտասովոր բան է։

«Հասարակությունը միանգամից ծնողներին է մեղադրում, թե այդ ինչպես է եղել, որ ծնողներն անուշադրության են մատնել երեխային։ Ով ինձ ճանաչում է, գիտի, որ ես ուշադիր հետեւում եմ իմ երեխաներին։ Միջադեպեր լինումն են, եւ ես շնորհակալ եմ, որ ճիշտ մարդիկ ճիշտ տեղում էինե,- ֆեյսբուքայն իր էջում գրել է մայրը։

Հիշեցնենք, որ երեխայի կյանքը փրկելու համար կենդանաբանական այգու աշխատակիցները ստիպված են եղել գնդակահարել հազվագյուտ տեսակի գորիլլային։ Դեպքից հետո այգու այցելուները պահանջել են պատժել անուշադիր ծնողներին, որոնց երեխան ընկել է կենդանու վանդակը։

Չեն հանդարտվում նաեւ քննարկումներն այն մասին, թե արդյո՞ք կենդանուն սպանելը միակ ելքն էր։ Կենդանաբանական այգու տնօրինությունը պնդում է, որ երեխան շատ լուրջ վտանգի առջեւ էր եւ իրենք ստիպված էին գնալ նման ծայրահեղ քայլի։

*

*