Google-ը ցույց է տալիս՝ ինչպես է փոխվել Երկիր մոլորակի լանդշաֆտը 30 տարում

Google-ը նոր ծառայություն է գործարթել, որը թույլ է տալիս հետեւել Երկիր մոլորակի լանդշաֆտի փոփոխություններին։

Google-ը նոր ծառայություն է գործարթել, որը թույլ է տալիս հետեւել Երկիր մոլորակի լանդշաֆտի փոփոխություններին։

Timelapse առցանց ծրագրի իրականացման համար մասնագետները մշակել են ավելի քան 5 մլն արբանյակային լուսանկարներ, որոնք արվել են տիեզերական հետազոտությունների շրջանակում 1984 թվականից սկսած մինչ օրս։

Timelapse-ի առանձնահատկությունը նրանում է, որ օգտատերերը կարող են իրենց ցանկությամբ երկրագնդի ցանկացած ծայրում «ժամանակը հետ շրջել»։

Ծրագրի վերջնական տարբերակում ներկայացվել են 33 խոշոր պանորամաներ եւ 25 մլն տեսանյութեր, որոնք ցույց են տալիս մեր մոլորակի վերին շերտի փոփոխությունները վերջին 30 տարիներին։

Ծառայության առաջին տարբերակը հրապարակվել էր դեռ 2013-ին՝ Google Earth-ի շրջանակում։ Այժմ այն ավելի կատարելագործվել եւ վերամշակվել է՝ առավել հստակ ներկայացնելով պատկերներն ու փոփոխությունները։

Озеро Уру-Уру, Боливия

*

*