Google-ն անցնող տարվա կարեւորագույն իրադարձությունները ներկայացրել է հոլովակով

Տեսանյութը ձեւավորվել է ամբողջ աշխարհում օգտարերերի ամենատարածված հարցումների հիման վրա:

Google կորպորացիան մեկ հոլովակում  հավաքել է անցնող տարվա այն իրադարձությունները, որոնցով առավել հաճախ են հետաքրքրվել որոնիչի օգտատերերը: Հոլովակը հրապարակված է YouTube-ում:

Տեսանյութը ձեւավորվել է ամբողջ աշխարհում օգտարերերի ամենատարածված հարցումների հիման վրա: Դրա ստեղծողները հիշել են թե′ տխուր, թե′ երջանիկ պահերը տարբեր երկրների կյանքում, հարգել կյանքից հեռացած աստղերի եւ ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակը:

Տեսահոլովակն ավարտվում է «Սերը ձեր առջեւ է: Շարունակեք որոնել» խոսքերով:

*

*