Գիտնականներ․ շներն ավելի խելացի են կատուներից

Շներն ընդունակ են ավելի բարդ խնդիրներ լուծել:
shun-ukatu

Մի խումբ հետազոտողներ երկար ժամանակ համեմատել են տարբեր կենդանիների ուղեղները, այդ թվում՝ արջերի, ջրարջերի, մանգուստների, բորենիների, առյուծների եւ կզաքիսների: Նրանք պարզել են, որ շների գլխուղեղի կեղեւում կան շուրջ 530 մլն նեյրոններ, իսկ կատուների մոտ՝ 250 միլիոն:

Ինչպես նշել է հետազոտողներից մեկը՝ նեյրոկենսաբան Սյուզաննա Գերկուլանո-Հոուզելը, ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ շներն ընդունակ են ավելի բարդ խնդիրներ լուծել: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, թե դա չի նշանակում, որ կատուները հիմար են, պարզապես այդ կենդանիներին սկզբունքորեն ավելի բարդ է ուսումնասիրել։

*

*