Գիտնականներ․խրոնիկական հոգնածության համախտանիշը հիվանդություն է

Վերջին տարիներին բժիշկներն արձանագրում են այս հիվանդությունով հիվանդ մարդկանց թվի աճ:
hognac

Սթենֆորդի համալսարանի կենսաբաններն առանձնացրել են սպիտակուցների խումբ, որոնք կապված են խրոնիկական հոգնածության համախտանիշի զարգացման հետ, ինչը թույլ է տալիս այն լիարժեք հիվանդություն համարել: Այդ մասին ասված է PNAS հանդեսում հրապարակված հոդվածում:

«Խրոնիկական հոգնածության համախտանիշը եւ դրա բնույթը երկար ժամանակ վեճերի առարկա է եղել. շատերը կարծում էին, թե այն ընդհանրապես «իսկական» հիվանդություն չէ, բայց մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ այն իրոք բորբոքային հիվանդություն է, որը կարելի է հեշտությամբ եւ հստակորեն ախտորոշել»,- պատմում է Մարկ Դեւիսը՝ Սթենֆորդի համալսարանից (ԱՄՆ):

Վերջին տարիներին բժիշկներն արձանագրում են այս հիվանդությունով հիվանդ մարդկանց թվի աճ: Նրանց մեծ մասի մոտ ախտորոշում են ախտանիշների ընդհանուր հավաքանի, այդ թվում՝ հաճախակի ջղակծկումներ, անքնություն, հոգնածություն եւ գլխացավեր:

*

*