Գիտնականներ օդից ջուր ստացող սարք են ստեղծել

Փորձարկումները ցույց են տալիս, որ օդի 20-30 տոկոս խոնավության դեպքում սարքը կարող է 12 ժամում մոտ 3 լ ջուր հավաքել:
jur

yerkir.am—  Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները սարք են ստեղծել, որը թույլ է տալիս մաքուր ջուր ստանալ օդից:

Սարքը կարող է ջուր տալ, եթե օդի խոնավության մակարդակը 20 տոկոսից բարձր է: Սարքն աշխատանքի համար արևի լույս է օգտագործում: Սարքի հիմքում փոշիացված մետաղաօրգանական կարկասային կառուցվածքների կիրառումն է, որոնք մշակվել են Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանում, գրում է «Gazeta.ru»-ն:

Օդում պարունակվող ջուրը կապվում է այդ փոշու մակերեսի հետ, հետո լույսի ազդեցության տակ գոլորշանում է և նստվածք է տալիս կոնդենսատորի վրա:

Փորձարկումները ցույց են տալիս, որ օդի 20-30 տոկոս խոնավության դեպքում սարքը կարող է 12 ժամում մոտ 3 լ ջուր հավաքել:

*

*