Մարսի վրա կան բոլոր պայմանները մարդկային կյանքի համար — Երկիր Մեդիա

Մարսի վրա կան բոլոր պայմանները մարդկային կյանքի համար

Գիտնականի խոսքով՝ Արեգակնային համակարգի մոլորակներից ամենահարմարը հենց Մարսն է...
mars

Մարսի վրա, առանց Երկրի ռեսուրսների աջակցության, կան բոլոր պայմանները մարդկային կյանքի համար:  Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստին»,  երեքշաբթի Մոսկվայի յոթերորդ  միջազգային գիտաժողովում հայտնեց Բրաունի համալսարանի Արեգակնային ՀԱՄԱԿԱՐԳ-ի ներկայացուցիչ  Ջեյմս  Հեդը:

«Մարսի վրա բավարար քանակի ջուր կա ( սառույցի տեսքով — խմբ.), որպեսզի նրա բնակիչները կարողանան Երկիր մոլորակի ռեսուրսներից անկախ ապրել: Եթե Երկիրը դառնա ապրելու համար անհարմար վայր՝ տեղի ունենա ինչ-որ աղետ, Մարսը կդառնա երկրացիների երկրորդ տունը», — ասել է Հեդը:

Գիտնականի խոսքով՝ Արեգակնային համակարգի մոլորակներից ամենահարմարը հենց Մարսն է. «Լուսինը չափազանց չոր է, Վեներան՝ չափազանց տաք, իսկ Մարսը համապատասխանում է:»

Նա նշել է, որ Կարմիր մոլորակի մակերեւույթի եւ հողի վրա  կարող են  լինել պարզունակ կյանքի ձեւերը, ինչպիսիք գոյություն ունեն Արկտիկայում, բայց ստույգ ապացույցներ գիտնականները դեռ չեն հայտնաբերվել:

3 Comments on this post.
  • Գիտնական՝ Մարսի վրա կան բոլոր պայմանները մարդկային կյանքի համար — Armenian National Committee of America
    12 հոկտեմբեր 2016 at 00:00

    […] […]

  • Մի ոմն Հայ
    12 հոկտեմբեր 2016 at 09:27

    մարս — ըսել կ’ուզէք Հրատ

  • Մարսի վրա կան բոլոր պայմանները մարդկային կյանքի համար — Armenian National Committee of America
    12 հոկտեմբեր 2016 at 10:29

    […] Source: Yerkir Media Link: Մարսի վրա կան բոլոր պայմանները մարդկային կյանքի համար […]

  • *

    *