16:11 - 21.10.2017
3048 Դիտում
Հասարակական տրանսպորտում տարեցներին զիջելով՝ մենք վնաս ենք հասցնում նրանց առողջությանը: Նման հայտարարությամբ են հանդես եկել մի խումբ բրիտանացի գիտնականներ:
Փորձագետների կարծիքով՝ տարեցները չպետք է հանգստանան, ընդհակառակը, անհրաժեշտ է ակտիվ կյանք վարել: Դա կօգնի նրանց ավելի լավ զգալ:
«Նախքան ավտոբուսում կամ գնացքում տեղ զիջելը, լավ մտածեք: Կանգնելը հիանալի վարժություն է նրանց համար»,- ասել է փորձագետների խմբի մամուլի քարտուղարը:
Ինչպես գիտնականների խմբի ղեկավար Սքարթելթ ՄըքՆելլին է նշում՝ տարեցների մոտ առկա շատ հիվանդություններ կապված են ոչ թե տարիքի, այլ՝ ֆիզիկական ակտիվ կյանք վարելու բացակայության հետ: