Մոլդովայում գինին ճանաչվել է որպես սննդամթերք

Հեռուստատեսությամբ դրա գովազդը կթույլատրվի
haykakan-gini
Մոլդովայի խորհրդարանն օրինագիծ է ընդունել, որի համաձայն` գինին սննդամթերք է ճանաչվել: Օրինագծի հեղինակ, պատգամավոր Իոն Բալանը նշել է խաղողի որակյալ տեսակներից պատրաստվող բնական ըմպելիքների օգտագործման օգտակար հատկությունների մասին ու բացատրել, թե ինչով է գինին տարբերվում թունդ ալկոհոլային խմիչքներից:
Նոր օրենքի ընդունումից հետո Մոլդովայում կթույլատրեն գինին գովազդել լրատվամիջոցներում եւ տեղի կունենա այսպես կոչված` շուկայի ազատականացում: Հավելեմ, որ մինչեւ օրենքի ընդունումը Մոլդովայում արգելվում էր գինու գովազդն ու վաճառքը գիշերային ժամերին:

*

*