Գերմանիայի կենդանաբանական այգուց առյուծներ, վագրեր եւ հովազ են փախել

Այգուց նաեւ արջ էր փախել, սակայն նրա վրա կրակել էին փախուստի պահին:
aryuc-vagr

Գերմանիայի Լյունեբախ քաղաքի կենդանաբանական այգուց փախել են երկու առյուծ, երկու վագր եւ մեկ հովազ: Այգուց նաեւ արջ էր փախել, սակայն նրա վրա կրակել էին փախուստի պահին: Իսկ մյուս կենդանիների որոնման աշխատանքները շարունակվում են:

Տեղի բնակիչներին խորհուրդ է տրվել չլքել բնակարանները եւ զանգել ոստիկանություն, եթե նկատեն որեւէ արտառոց բան:

Հաղորդվում է, որ կենդանիները կարողացել են դուրս գալ վանդակներից՝ գիշերվա ընթացքում տեղի ունեցած փոթորկի եւ ջրհեղեղի հետեւանքով:

Այգու մոտ 30 հեկտար տարածքում պահվում է 400 կենդանի:

*

*