Գերմանիայում հավը ռեկորդային քաշի ձու է ածել

Գյունտեր Մայնեի խոսքով, վերջին անգամ «գերմանացի» հավերից մեկին նման քաշի ձու հաջողվել է ածել 1900 թվականին:
germania-dzu-rekord

Գերմանական Սաքսոնիա երկրամամսում հավը ռեկորդային քաշի՝ 209 գրամանոց ձու է ածել: Մայնե զույգը, որն ընտանի կենդանիներ է պահում որպես հոբբի, որեւէ բացատրություն սրան չի գտնում: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:

Ըստ նրանց, ձուն Գերմանիայում ամենամեծն է:germania-dzu-rekord

Զույգը հայտնել է, որ մեկ շաբաթ առաջ հավերից մեկը նույնպես անակնկալի է բերել իրենց՝ ածելով 184 գրամանոց ձու:

«Մենք մեր հավերին սովորական խոտով եւ ցորենով ենք կերակրում»,- հայտնել է գերմանացի զույգը՝ հավելելով, որ թռչուններ բազմացնելու համար գաղտի ոչ մի հնարք չի օգտագործում:

Գյունտեր Մայնեի խոսքով, վերջին անգամ «գերմանացի» հավերից մեկին նման քաշի ձու հաջողվել է ածել 1900 թվականին: Սակայն զույգին չի հաջողվել ամաշխարհային ռեկորդ սահմանել:

Ըստ Գինեսի ռեկորդների գրքի, երկիր մոլորակում հավի ամենախոշոր ձուն եղել է ԱՄՆ-ում՝ 1956 թվականին, եւ կշռել է 454 գրամ:

*

*