Այսօր գարեջրի միջազգային օրն է

Արդեն 10-րդ տարին անընդմեջ տարին օգոստոսի առաջին ուրբաթ օրը նշվում է գարեջրի միջազգային օրը:
garejur

Արդեն 10-րդ տարին անընդմեջ օգոստոսի առաջին ուրբաթ օրը նշվում է գարեջրի միջազգային օրը: Տոնի հիմնադիրն է գարեջրատան սեփականատեր Ջես Ավշալոմովը, ով նման կերպ փորձում էր բարձրացնել իր գարեջրատան գրավչությունը: 2012 թվականից տոնը նշվում է աշխարհի 50 երկրների 207 քաղաքներում:

Ամենահին խմիչքներից մեկն առաջին անգամ պատրաստել են Եգիպտոսում մեր թվարկությունից առաջ 9-րդ հազարամյակում:  Սակայն որոշ գիտնականներ համարում են, որ գարեջուրը պատրաստվել է այն ժամանակ, երբ մարդիկ սկսել են  հացահատիկային բույսեր աճեցնել:

Ներկայացնում ենք գարեջրի մասին հետաքրքիր փաստեր.

-Աշխարհում ամենաշատ գարեջուր օգտագործող ազգը գերմանացիներն են: Գերմանացիներին մի փոքր զիջում են չեխերը և իռլանդացիները:

-Աշխարհի ամենամեծ գործարանը գտնվում է ԱՄՆ-ում` «Adolph Coors Company-ին: Գործարանը արտադրում է տարեկան 2.5 միլիարդ լիտր գարեջուր:

-«Lowebrau» գարեջրի մեկ շիշը աճուրդում  վաճառվել է 16 հազար դոլարով: Դա միակ շիշն էր, որը չէր կոտրվել Գերմանիայում տեղի ունեցած 1937 թվականի դիրիժաբլի կործանման ժամանակ :

-Աշխարհի ամենահայտնի գարեջրի փառատոնը «Oktoberfest»-ն է, որը կազմակերպվում է սեպտեմբերին Գերմանիայում:

*

*