«Գահերի խաղի» եզրափակիչ սերիան դիտումների նոր ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ում

Նախորդ ռեկորդը պատկանում էր սագայի նախավերջին սերիային, որը հավաքել էր 18,4 մլն դիտում:
GOT

«Գահերի խաղը» կինոսագայի եզրափակիչ սերիան դիտումների նոր ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ում, այն դիտել է ավելի քան 19 մլն մարդ: Այդ մասին հայտնել Է Hollywood Reporter հրատարակությունը:

Ութերորդ եթերաշրջանի վեցերորդ՝ եզրափակիչ սերիան 19,3 մլն դիտում է հավաքել եթերային ցուցադրությունում, ինչպես նաեւ HBO GO եւ HBO NOV հարթակներում: Նշվում է, որ սերիան ռեկորդային է դարձել ոչ միայն տվյալ սերիալի, այլեւ HBO ալիքի համար: Նախորդ ռեկորդը պատկանում էր սագայի նախավերջին սերիային, որը հավաքել էր 18,4 մլն դիտում:

«Գահերի խաղի» եզրափակիչ սերիան HBO հեռուստաալիքը ցուցադրել է մայիսի 19-ին: Մինչդեռ սերիալը դիտածներից ոչ բոլորն են գոհ մնացել սագայի վերջին եթերաշրջանից: Հայտնի էր դարձել, որ «Գահերի խաղի» ավելի քան 1 միլիոն երկրպագուներ HBO-ից պահանջել են վերանկարահանել սագայի ութերորդ եթերաշրջանը:

*

*