Ֆրանսիացին դատապարտվել է ազատազրկման՝ շանը ծեծելու համար

Բացի բանտային կալանքից, տղամարդուն նաեւ հինգ տարի արգելվել է տնային կենդանիներ պահել:
shun-cec

Ֆրանսիայի Վալ դե Մառ դեպարտամենտի բնակիչներից մեկը վեց ամսվա բանտարկության է դատապարտվել այն բանի համար, որ ծեծել է իր շանը: Այդ մասին օգոստոսի 11-ին հայտնել Է Parisien թերթը:

Ավելի վաղ՝ 2013 թվականին, Ժոզե Ռ. անունով քաղաքացին արդեն պատասխանատվության ենթարկվել էր կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար, սակայն այն ժամանակ պատիժ չէր սահմանվել:

Բացի կալանքից, տղամարդուն նաեւ հինգ տարի ժամկետով արգելել են տնային կենդանիներ պահել:

Շանը հանձնել են կենդանիների պաշտպանության կազմակերպությանը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները