Կազմվել Է 2017 թվականին ամենաարագ հարստացած միլիարդատերերի վարկանիշը

Մարկ Ցուկերբերգը չորրորդ հորիզոնականում Է․․․
forbs

Forbes հանդեսը կազմել Է 2017 թվականին ամենաարագ հարստացած մարդկանց ցանկը։ Առաջին տեղում Amazon ինտերնետ-ընկերության հիմնադիր եւ ղեկավար Ջեֆ Բեզոսն Է. նրա ակտիվները ավելացել են 33․8 մլրդ դոլարով՝ հասնելով  98․6 մլրդ դոլարի։

Երկրորդ տեղը զբաղեցրել Է Evergrande Group-ի սեփականատեր Սյույ Ցզյայինը: Նրա ակտիվների ընդհանուր արժեքը տարվա ընթացքում աճել Է 27,4 մլրդ դոլարով եւ կազմել 36,5 մլրդ դոլար:

Երրորդ հորիզոնականում Louis Vuitton-ի նախագահ Բեռնար Առնոն Է: 2017 թվականին նա հարստացել Է 23,6 մլրդ դոլարով։

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը չորրորդ հորիզոնականում Է, նրա կարողությունը տարվա ընթացքում ավելացել Է 23,6 մլրդ դոլարով՝ կազմելով 72 մլրդ դոլար:

*

*