80 մարդ կենդանի շղթա է կազմել ծովում՝ խեղդվողներին փրկելու համար (տեսանյութ)

Ընտանիքի մյուս անդամները չեն տուժել։
florida-mayr-vordi

ԱՄՆ-ի Ֆլորիդայի լողափերից մեկում 80 մարդ մոտ 100 մետր երկարությամբ կենդանի շղթա է կազմել, որպեսզի փրկեն խեղդվող ընտանիքին, տեղեկացնում է CBS-ը։ Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել հուլիսի 8-ին՝ Պանամա-Սիթի քաղաքի մոտակայքում։ Երկու եղբայրներ լողալիս են եղել ափի մոտ, երբ ուժեղ ալիքը նրանց բաց ծով է քշել։ Երեխաների մայրն ու տատիկը նետվել են նրանց փրկելու, բայց իրենք էլ են սկսել խեղդվել։

Տեսնելով դա՝ լողափին հանգստացողները կենդանի շղթա են կազմել ու կարողացել են մեկ ժամ անց ափ հանել խեղդվողներին։

Ուժեղ սթրեսի պատճառով երեխաների տատիկին սրտի նոպայով տեղափոխել են հիվանդանոց։ Ընտանիքի մյուս անդամները չեն տուժել։

*

*