Facebook-ի ուղիղ եթերում վիրահատությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել (տեսանյութ)

Հեռարձակմանը մեկ ժամվա ընթացքում հետեւել է ավելի քան 600 հազար մարդ։
virahatutyun
Վիրահատական սեղանին միջին տարիքի մի տղամարդ էր, որը նիհարելով 120 կգ, ավելորդ մաշկի խնդրի առջեւ էր կանգնել։

The Daily Dot-ի փոխանցմամբ, բժիշկները նրան խորհուրդ են տվել հեռացնել ավելորդ մաշկը վիրահատության միջոցով եւ վերականվնել նորմալ վիճակը։ Միաժամանակ՝ վիրաբույժները որոշել են ստուգել, թե ինչպես է աշխատում իրենց Facebook Live-ը։

Ուղիղ հեռարձակման մեկնարկից 13 ժամ անց արդեն հրապարակումը արդեն ունեցել է շուրջ 900 հազար դիտում եւ շուրջ 6.000 մարդ էլ տարածել է այն։

Իսկ ամեն ինչ սկսվել է նրանից, որ նիհարած տղամարդն այս տարվա մարտի 16-ին իր մասին տեսանյութը տեղադրել է համացանցում եւ պատմել իր խնդրի մասին։ Տեսանյութը շատ արագ տարածում է գտել YouTube-ում եւ այլ սոցկայքերում, ինչի շնորհիվ տղմարդը կարողացել է գումար հավաքել եւ դիմել վիրահատության։

 

*

*