Facebook-ում ավելի շատ կեղծ տեղեկություն են տարածում միջինից բարձր տարիքի մարդիկ

Յուրաքանչյուր 12-ից մեկը, կեղծ տեղեկություն է տարածում:
facebook

45-65 տարեկանից բարձր մարդիկ եւ պահպանողականները՝ Facebook սոցիալական ցանցում 7 անգամ ավելի շատ կեղծ տեղեկություն են տարածում, քան ավելի երիտասարդները եւ չափավոր ազատական գաղափարախոսության կրողները: Սրանք նոր ուսումնասիրության արդյունքներն են:

Պրինստոնի եւ Նյու Յորքի համալսարանների հետազոտողները 2016 թվականից հարցազրույց են անցկացրել սոցցանցի 2711 օգտատերերի հետ, որոնցից մոտ կեսն է համաձայնել կիսվել հետազոտողների հետ իրենց տարածած բոլոր հրապարակումներով: Ուսումնասիրությունը պարզել է, որ նրանց 8,5 տոկոսը, այսինքն՝ յուրաքանչյուր 12-ից մեկը, կեղծ տեղեկություն է տարածում: Ի դեպ, իրենց ազատական համարողներից ոչ մեկը կեղծ լուր չի տարածել:

Հետազոտողները փորձել են հաշվի առնել նաեւ օգտատերերի գենդերային, ռասայական, նաեւ եկամուտների միջեւ եղած տարբերությունները, բայց վիճակագրությունը կեղծ լուրերի տարածման ու այդ տարբերությունների միջեւ կապ չի գտել:

*

*