Facebook-ի 14 մլն օգտատեր հայտնվել է անհարմար իրավիճակում

Բազմաթիվ մասնավոր գրառումներ հասանելի են դարձել հրապարակային դիտման համար
facebook

Facebook սոցկայքի աշխատանքների խափանման պատճառով բազմաթիվ մասնավոր գրառումներ հասանելի են դարձել հրապարակային դիտման համար, որից տուժել են 14 մլն օգտատեր։ Facebook-ի անվտանգության բաժնի ղեկավար Էրին Իգանը նշել է, որ երեկ՝ հունիսի 7-ին, տեղի ունեցած սխալն ավելի հին գրառումներին չի վերաբերում։ Ներկայում սոցկայքի ղեկավարությունը ծանուցում է օգտատերերին, որ մասնավոր գրառումները կարող են բոլորը տեսնել։

Ինչպես նշել է Էրին Իգանը, սխալն առաջացել է սոցիալական ցանցում հրապարակումների նոր գործառույթների փորձարկման ժամանակ: Facebook-ում անտեսանելությունը ընդունում է կարգավորումների նշանակությունն այնպես, ինչպես դրանք օգտատերը կարգավորել է վերջին անգամ: Երբ ֆեյսբուքյան մասնագետները փորձարկում էին լուսանկարներ հրապարակելու նոր հնարավորությունները, ծրագրային սխալը հանգեցրել է նրան, որ օգտատերերի բոլոր նոր հրապարակումները բաց են դարձել: Էրին Իգանը հավաստիացրել է, որ խնդիրն արդեն լուծված է:

Սա առաջին դեպքը չէ, երբ Facebook-ի օգտատերերը հայտնվում են տհաճ իրավիճակներում, ծրագրային սխալների պատճառով, ինչպես նաեւ դառնում սոցկայքի կառավարիչների սուր գործողությունների զոհը, երբ նրանց անձնական տվյալները հասանելի են դառնում առանձին ընկերությունների համար։

*

*