Facebook-ը թափուր տեղերի զետեղման եւ որոնման նոր գործառույթ է ստեղծել

Հայտարարություններն օգտատերերի մոտ կհայտնվեն նորությունների ժապավենում:
facebook
Facebook սոցիալական ցանցն ստեղծել Է ցանցի ներսում թափուր աշխատատեղերի տեղադրման եւ որոնման նոր գործառույթ: Այս մասին հաղորդագրությունը զետեղվել Է ընկերության կայքում:
Առայժմ այս հնարավորությունը կգործի ԱՄՆ-ում եւ Կանադայում  ցանցի օգտատերերի համար: «Սկսած այսօրվանից ԱՄՆ-ում եւ Կանադայում բիզնեսները կկարողանան տեղադրել թափուր տեղերը, իսկ դրանց ապագա աշխատակիցները կկարողանան հեշտությամբ գտնել այդ հայտարարությունները դրանց Էջերում՝ մտնելով «թափուր տեղեր» նոր բաժինը: Այս նոր փորձը գործարարությանը կօգնի որակյալ աշխատողներ գտնել այնտեղ, որտեղ նրանք արդեն անցկացնում են իրենց ժամանակը՝ Facebok-ում եւ հեռախոսում»,- ասված Է հաղորդագրության  մեջ:
Հայտարարություններն օգտատերերի մոտ կհայտնվեն նորությունների ժապավենում: Հետաքրքրած հայտարարության վրա սեղմելիս կհայտնվի այն ձեւը, որում արդեն արտացոլված կլինի անձնական պրոֆիլի տեղեկատվությունը, որը կարելի Է կա՛մ ուղարկել գործատուին, կա՛մ նախապես խմբագրել:
Facebook-ն առաջատար սոցիալական ցանցերից մեկն Է աշխարհում: Սոցցանցի ամսական լսարանը գերազանցում Է 1,71 միլիարդն ամբողջ աշխարհում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

*

*