20.5 մլն դոլարով վաճառքի է հանվել ավտոմեքենայի ամենաթանկ համարանիշը

Սա աշխարհի ամենապահանջված համարանիշն է
meqena-Bugatti-Veyron-Super-Sport2

Մեծ Բրիտանիայում 20.5 մլն դոլարով վաճառքի է հանվել ավտոմեքենայի ամենաթանկ համարանիշը՝ F1-ը, տեղեկացնում է Luxury Launches-ը։ Այն պատկանում է ավտոդիզայներ Աֆզալ Կանին եւ տեղադրված է նրա 1.7 մլն դոլար արժողությամբ Bugatti Veyron Super Sport մեքենայի վրա։

Նշվում է, որ սա աշխարհի ամենապահանջված համարանիշն է, քանի որ F1-ն ասոցացվում է Formula 1 ավտոմրցարշավի հետ:

Կանը համարանիշը գնել է 2008թ.-ին՝  575.000 դոլարով:

 

*

*