Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են «սարդ-մարդու» պատճառով

Տղամարդը մետաղական կոնստրուկցիայով սկսել է բարձրանալ․․․
eyfelyan-ashtarak

Փարիզի Էյֆելյան աշտարակը մայիսի 20-ին զբոսաշրջիկների համար փակվել է մի տղամարդու պատճառով, ով փորձել է բարձրանալ աշտարակով առանց որևէ անվտանգության միջոցների:

France-Presse-ը տեղեկացնում է, որ տղամարդը մետաղական կոնստրուկցիայով սկսել է բարձրանալ երկրորդ հարկից՝ չօգտագործելով ալպինիստների համար նախատեսված ոչ մի սարք: Նա հասել է վերին հարթակ:

Աշտարակը շրջապատել են ոստիկանները: Հատուկ պատրաստված փրկարարների խումբը ուղարկվել է տղամարդու հետ բանակցությունների: Տեղական լրատվամիջոցները նշել են, որ տղամարդը պատրաստվում էր ինքնասպանություն գործել:

Էյֆելյան աշտարակը զբոսաշրջիկների համար փակվել է անհայտ ժամանակով:

*

*