«Եվրատեսիլի» կազմակերպիչները ներողություն են խնդրել մրցույթի ժամանակ արգելված դրոշների ցանկի հրապարակման համար

Հայտարարության մեջ նշված են եղել արգելված դրոշները, որոնց ցանկում է նաև Արցախի դրոշը։
eurovision-flags

Եվրոպական հեռարձակողների միությունը ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ում վիրավորել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ընթացքում արգելված դրոշների ցանկի հրապարակումը: Հայտարարության մեջ նշվել է, որ հրապարկվել է միայն դրոշների վերաբերյալ փաստաթղթի նախագիծը, որը հրապարակման ենթակա չէր:

Միությունը պահանջով դիմել է Globe Arena-ին և AXS-ին՝ անհապաղ հանելու կայքերում հրապարակված տեղեկատվությունը և նշել, որ վերջնական ցանկը կներկայացվի Եվրատեսիլի պաշտոնական կայքում:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները ներկայացրել են այս տարվա «դրոշների քաղաքականությունը»։ Հայտարարության մեջ նշված են եղել արգելված դրոշները, որոնց ցանկում է նաև Արցախի դրոշը։ 

*

*