Ներկայացվել է Eve-ը. թափանցիկ տանիքով եւ մահճակալով ինքնակառավարվող մեքենան (տեսանյութ)

Չինական Nio մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է իր նոր մոդելի մեքենան։
tert.am — Չինական Nio մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է իր նոր մոդելի նախնական օրինակը՝ Eve անվանումը ստացած էլեկտրական հեթչբեքը:
Ինչպես նշում է motor.ru-ն, մեքենայի առանձնահատկությունն այն է, որ այն ինքնակառավարվող է: Բացի այդ, դրա ներսում կա բացվող-փակվող մահճակալ, ապակյա տանիք: Այն համալրված է արհեստական ուղեղի NOMI համակարգով:
Ընկերության ներկայացուցիչները մանրամասնել են, որ մի լիցքավորմամբ մեքենան կարող է անցնել առավելագույնը 965կմ, իսկ հատուկ կայանում 10 րոպե լիցքավորվելուց հետո այն կկարողանա 320 կմ անցնել:

Չինական ավտոբրենդը մտադիր է ինքնակառավարվող մեքենայի առաջին սերիական նմուշները շահագործման հանձնել մինչ 2020թ.: Դրանց գինը դեռևս հայտնի չէ:

*

*