Երուսաղեմում զբոսաշրջիկը շաուրմա է գնել, որի համար վճարել է մոտ 3000 դոլար

Սրճարանի նախկին աշխատակիցներից մեկը պատմել է, որ սա առաջին դեպքը չէ․ այստեղ հաճախ են զբոսաշրջիկներին խաբում։
shaurma

Երուսաղեմի Հին քաղաքում շաուրմա ուտելը զբոսաշրջիկ կնոջ համար արժեցել է 2800 դոլար։ Այս մասին սեպտեմբերի 2-ին հայտնել է Times of Israel-ը։

Գնումից որոշ ժամանակ անց կինը նկատել է, որ բանկային քարտից մեծ գումար է անհետացել։ Գումարը տիրոջն է վերադարձվել միայն ԶԼՄ-ներում բարձրացված աղմուկից հետո։

Թեւ բացօթյա սրճարանի տերերը վստահեցնում են, որ սխալմունք է եղել, սակայն նրանց նախկին աշխատակիցներից մեկը պատմել է, որ սա առաջին դեպքը չէ․ այստեղ հաճախ են զբոսաշրջիկներին խաբում։

*

*