09:00 - 07.09.2019
2232 Դիտում
Եվրոպայի վիճակագրական վարչությունը համեմատել է Եվրամիության երկրներում ոգելից խմիչքների գները՝ պարզելով, որ ալկոհոլի նկատմամբ հակումն ամենից թանկ է նստում Ֆինլանդիայում, իսկ ամենից էժան՝ Ռումինիայում:
«Ոգելից խմիչքների (սպիրտային խմիչքներ, գինի եւ գարեջուր) գներն ամենաբարձրը եղել են Ֆինլանդիայում (գների 182 ինդեքսով), որին հաջորդում են Իռլանդիան եւ Շվեդիան»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ, որը վերլուծել Է 2018 թվականի գները:
Այդ կատեգորիայում թանկ երկրների հնգյակ են մտել նաեւ Հունաստանը եւ Մեծ Բրիտանիան:
Գներն ամենացածրն են եղել Բուլղարիայում եւ Ռումինիայում: Միջին եվրոպական ինդեքսից ցածր գներ են եղել նաեւ Ֆրանսիայում, Լիտվայում, Գերմանիայում, Լեհաստանում, Իսպանիայում, Չեխիայում եւ Հունգարիայում: