Եղջերուն սատկած ձեւանալով` սպանել է իր վրա կրակած որսորդին

Երբ որսորդը եղջերուին կրակելուց հետո մոտեցել է համոզվելու՝ կենդանին իսկապես սատկել է, եղնիկը հարձակվել է որսորդի վրա և ծանր վնասվածքներ հասցրել նրան
eghjeru-exjeru

ԱՄՆ Արկանզաս նահանգում տղամարդը մահացել է եղջերուի հարձակման հետևանքով, որի վրա «կրակել էր» որսի ժամանակ, տեղեկանում ենք «Ռիա Նովոստիից»։

Երբ 66-ամյա Թոմաս Ալեքսանդրը եղջերուին կրակելուց հետո մոտեցել է համոզվելու՝ կենդանին իսկապես սատկել է, եղջերուն հարձակվել է որսորդի վրա և ծանր վնասվածքներ հասցրել նրան: Վիրավոր տղամարդուն հաջողվել է զանգել հարազատներին, որոնք էլ իրենց հերթին կապ են հաստատել փրկարարների հետ: Ալեքսանդրին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ավելի ուշ մահացել է:

*

*