Գորիլայի վանդակն ընկած երեխայի դեպքը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում

Այսօր դատախազը կհայտարարի՝ երեխայի ծնողներին մեղադրանք կառաջադրվի, թե ոչ...
gorila

Այսօր դատախազը կհայտարարի՝ Ցինցինատի քաղաքի կենդանաբանական այգում գորիլայի վանդակն ընկած երեխայի ծնողներին մեղադրանք կառաջադրվի, թե ոչ:

Սկզբում նշվում էր, որ տղան 3 տարեկան է, այնուհետեւ պարզվեց, որ փոքրիկը 4 տարեկան է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեխան արգելապատնեշի վրայով բարձրացել եւ ընկել էր հազվագյուտ տեսակի գորիլլայի վանդակը, ինչից հետո կենդանաբանական այգու աշխատակիցները ստիպված էին գնդակահարել 17-ամյա գորիլային:

*

*