Հարավային Աֆրիկայում ստեղծել են աշխարհում առաջին էկո ծխախոտները

...յուրաքանչյուր րոպեի ընթացքում հավաքվում է մոտ 2 մլն հատ ծխախոտի մնացորդ
eko-sigaret-woodland1

Հարավաֆրիկյան Smokey Treats ընկերությունը հայտնել է աշխարհում առաջին էկո ծխախոտի ստեղծման մասին՝ մանրամասնելով, որ դրա մնացորդները լիարժեք կենսաբանական քայքայման են ենթարկվում, տեղեկացնում է korrespondent.net-ը:

Ծխախոտը ստացել է Woodland Craft անվանումը, դրա մեկ տուփում կա 20 գլանակ: Ծխախոտի ֆիլտրի, ինչպես նաև դրա տուփի բաղադրության մեջ կա 100%-ով կենսաբանական քայքայման ենթակա փայտասոսինձ: Մինչդեռ սովորական ծխախոտի մնացորդներում կա մեծ քանակությամբ պլաստիկ, որը գրեթե չի քայքայվում ու կուտակվելով՝ աղբի մեծ կույտեր է առաջացնում: Նշվում Է, որ աշխարհում յուրաքանչյուր րոպեի ընթացքում հավաքվում է մոտ 2 մլն հատ ծխախոտի մնացորդ:

Ծխախոտի վաճառքից ստացած եկամտի 1%-ը կնվիրաբերվի Հարավային Աֆրիկայում անտառների պահպանման ծրագրին:

*

*