Ձնեմարդու հետ խաղացող պանդան համացանցի հիթ է դարձել (տեսանյութ)

Հեռուստաալիքի հաղորդմամբ` տեսանյութը նկարահանվել է Կանադայի կենդանաբանական այգիներից մեկում:
panda

Sky News հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որում պանդան խաղում է ձնեմարդու հետ, և այն անմիջապես գրավել է համացանցի օգտատերերի սրտերը:

Սկզբում պանդան փորձում է բարձրանալ ձնեմարդու վրա, սակայն ընկնում է՝ տապալելով նրան: Այնուհետև կենդանին բարձրանում է ձնեմարդուց մնացած մեծ ձնե գնդի վրա և նորից վայր ընկնում:

Հեռուստաալիքի հաղորդմամբ` տեսանյութը նկարահանվել է Կանադայի կենդանաբանական այգիներից մեկում:

 

*

*