Դուբայում շեյխի կինը փախել է ամուսնուց՝ 2 երեխաների եւ մոտ 60 մլն դոլարի հետ միասին

Ըստ տեղեկությունների՝ արքայադուստրը երկու երեխաների հետ Գերմանիա է փախել:
dubay-sheyx-kin

Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի կինը՝ արքայադուստր Հայան, լքել է ամուսնուն՝ իր հետ տանելով 2 երեխաներին և ավելի քան 60 մլն դոլար, գրում է բրիտանական The Sun-ը:

Ըստ տեղեկությունների՝ արքայադուստրը երկու երեխաների հետ Գերմանիա է փախել:

Նշվում է, որ շեյխ ալ Մաքթումը, որը նաեւ  զբաղեցնում է ԱՄԷ-ի վարչապետի և փոխնախագահի պաշտոնները, գերմանական իշխանություններին խնդրել է հետ վերադարձնել 45-ամյա կնոջը, իրենց 7-ամյա որդուն և 11-ամյա դստերը, սակայն մերժում է ստացել:

*

*