Դպրոցի հավաքարարը վիճակախաղի տոմսով 7 մլն դոլար է շահել, բայց չի էլ մտածում թողնել աշխատանքը

Իր համար կարեւոր է երեխաներին ավելի շատ տալ, եւ մի քանի միլիոն դոլարը սահման չէ
dproci-havaqarar

Կանադայի Սուրեյ քաղաքի 58-ամյա բնակիչ Վիտո Խալասանը 2009 թվականին Ֆիլիպիններից տեղափոխվել է Կանադա՝ երազելով լավ կյանք ապահովել իր ընտանիքի համար:

10 տարի անց Վիտո Խալասանը, որը հավաքարար է աշխատում դպրոցում, անսպասելի նվեր է ստացել ճակատագրից. նա իմացել է, որ վիճակախաղի տոմսով 7 մլն կանադական դոլար է շահել, հայտնում է PEOPLE-պարբերականը:

Հասարակ հավաքարարից նա միանգամից վերածվում է միլիոնատիրոջ, սակայն հայտարարել է, որ կշարունակի հավաքարար աշխատել, պարզապես կսկսի ավելի քիչ հերթափոխ վերցնել: Իր համար կարեւոր Է երեխաներին ավելի շատ տալ, եւ մի քանի միլիոն դոլարը սահման չԷ:

*

*